search
close
singin icon
close

5 ֆիլմ բիզնեսի մասին՝ որոնք կոգեշնչեն Ձեզ

Ապրիլի 30, 2024
0
էջանշում
messenger icon
0
Մեկնաբանություն
0

Այս անգամ Ձեզ համար առանձնացրել ենք մի քանի ֆիլմեր, որոնք դիտելուց հետո, վստահ ենք՝ ունենալու եք մոտիվացիայի մեծ պաշար, որը Ձեզ օգնելու է իրականություն դարձնել վաղուց Ձեր մտքում եղած բիզնես գաղափարները։ Ինչպես ցույց են տալիս այս ֆիլմերի գլխավոր հերոսները, սեփական բիզնես ստեղծելը հեշտ չէ, և երբեմն մի փոքր ոգեշնչում է պետք, որպեսզի շարունակես նույն եռանդով աշխատել:

1. The Founder

Սննդի հսկա ցանցը՝ McDonald's-ը, հայտնի է ամբողջ աշխարհում։

Այս ֆիլմը Մակդոնալդ եղբայրների մասին է, ովքեր հիմնել են McDonald's-ը, և մեկ այլ մարդու՝ Ռեյ Կրոկի մասին, ով եղբայրների կողմից կառավարվող փոքրիկ սննդի կետը վերածում է արագ սննդի համաշխարհային ցանցի և հայտնի բրենդի։ Ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես է հաջողության հասնելու պատրաստակամությունն ու նվիրված լինելը բերում հաջողության՝ միաժամանակ շեշտելով, թե որքան դժվարությունների կարող եք հանդիպել բիզնեսում, եթե բավականաչափ սրամիտ ու ինքնավստահ չեք: Միևնույն ժամանակ ֆիլմում անընդհատ ցուցադրվում է այն փաստը, որ միշտ կա վտանգ, որ մրցակիցները կարող են առաջ անցնել Ձեզանից։


Սովորել ձախողումներից. ֆիլմը ցույց է տալիս, որ անհաջողություններից հնարավոր է մեծ փորձ ձեռք բերել: Չնայած որոշակի անհաջողություններին՝ Կրոկը դրանք օգտագործեց որպես իր կողմից ընտրված ռազմավարությունը բարելավելու և կատարելագործելու հնարավորություն:


2. The Social Network

Բոլոր ժամանակների լավագույն բիզնես ֆիլմերից մեկն անկասկած “The Social Network” ֆիլմն է։ Ֆիլմը պատմում է Facebook-ի՝ բոլոր ժամանակների ամենաազդեցիկ և հաջողված սոցիալական մեդիա հարթակներից մեկի հաջողության, Մարկ Ցուկերբուրգի և այն ամենի մասին, ինչի միջով նա անցել է որպես գործարար և ծրագրավորող՝ հասնելով այնտեղ, որտեղ գտնվում է այսօր: Ֆիլմը նաև անդրադառնում է բիզնեսի մութ կողմերին և այն խոչընդոտներին, որոնք կարող են առաջանալ հաջողակ դառնալու ճանապարհին: Եվ հենց դրանից հետո կարող է հարց առաջանալ՝ «իսկապե՞ս պետք է դառնամ գործարար», քանի որ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է համբերություն և համառություն։


Ֆիլմն անընդհատ հիշեցնում է, որ խոշոր ընկերությունները, ինչպիսին է Facebook-ը, պատահաբար ու հեշտ ճանապարհով չեն հասել ներկայիս հաջողությանը և դրանց հետևում թաքնված է մարդկային պատմություն՝ արժեքավոր դասերով՝ թե՛ գործարարների, թե՛ հենց բիզնեսի համար:


Հասնել նպատակներին. The Social Network ֆիլմը սովորեցնում է, որ Ձեր առջև դրված նպատակներին հասնելու համար պետք է անսահման նվիրված լինել դրա իրականացմանը։ Չնայած բազմաթիվ մարտահրավերներին, հակամարտություններին ու խոչընդոտներին՝ Մարկ Ցուկերբուրգը շարունակում է կենտրոնացած մնալ իր նպատակի վրա և շարունակում է աշխատել այն իրականություն դարձնելու համար:


3. Joy

Joy ֆիլմը բիզնեսի խնդիրները համառության ու նվիրված աշխատանքի միջոցով հաղթահարելու մասին է: Ֆիլմը հիմնված է գործարար և գյուտարար Ջոյ Մանգանոյի իրական պատմության վրա, ով հաղթահարեց նորարարական կենցաղային ապրանքներ ստեղծելու և շուկա հանելու մարտահրավերները: Ֆիլմում ներկայացված է Ջոյի անցած ճանապարհը, երբ նա պայքարող, միայնակ մայր լինելուց վերածվում է հաջողակ գործարար կնոջ՝ իր ճանապարհին հանդիպելով շատ խոչընդոտների։ Բեկումնային պահը գալիս է, երբ Ջոյը ստեղծում է տնային գործերի համար նախատեսված հեղափոխական միջոցը։ Պրոդուկտի ստեղծման գաղափարը նրա մոտ ծագում է այն բանից հետո, երբ նա պայքարում է ավանդական միջոցների դեմ: Չնայած սահմանափակ ֆինանսական ռեսուրսներին՝ Ջոյը որոշում է ներդնել իր խնայողությունները պրոդուկտի արտադրման գործընթացում։ Ջոյը ընթացքում տարբեր խնդիրների հետ է բախվում, սակայն նրա վճռականությունն ու հաստատակամությունը օգնում են հասնել հաջողությունների։


Հավատարիմ մնացեք Ձեր գաղափարին. եթե Դուք իսկապես հավատում եք Ձեր նպատակների իրականացմանը, արեք հնարավոր ամեն բան՝ մինչև հասնեք դրան:


4. The Greatest Showman

«Մեծագույն շոումեն» ֆիլմը արժեքավոր պատկերացումներ է տալիս բիզնեսի, նորարարության և բիզնեսի մարդկային կողմիմասին՝ ընդգծելով հաջողության հասնելու մեջ երևակայության, ստեղծարարության և ճկունության կարևորությունը: Ֆիլմում պատկերված է գլխավոր հերոսի՝ Բարնումի վերելքը՝ աղքատությունից մինչև հաջողակ գործարար ու շոումեն դառնալը: Բարնումը միշտ երազում էր իր տեղն ունենալ պատմության մեջ, բայցիրոչ միմասնագիտությունիրեն չէր գոհացնում։ Եվ երբ թվում էր, որ աշխարհն իրենիցերես է թեքել, նա որոշում էգնալ իր երազանքի հետևից։ Բարնումը ստեղծում է հետաքրքրիր ներկայացում, որն էլ դառնում է համաշխարհային շոուբիզնեսի սկիզբը։ Ֆիլմից կարելի է սովորել հերոսի՝ ցանկացած տեղ հնարավորություն տեսնելու և ռիսկի դիմելու մեծ պատրաստակամությունը։


Դիմե՛ք ռիսկի. բիզնես աշխարհում նորարարությունը հաճախ ենթադրում է ռիսկեր և կաղապարներից դուրս մտածելակերպ։ Պատրաստ եղե՛ք ընդունել Ձեզ ուղղված մարտահրավերները, փոփոխություններն ու վճռականորեն հետևե՛ք Ձեր երազանքներին։


5. The Joneses

Ֆիլմի սյուժեն զարգանում է նրա շուրջ, որ չորս հոգուց բաղկացած թվացյալ բարեկեցիկ ընտանիքը ժամանում է ամերիկյան էլիտար քաղաք: Սակայն այս ընտանիքը իրական ընտանիք չէ, այլ թիմ, որն իրականացնում է շքեղ ապրանքների թաքնված գովազդ։ Ֆիլմում ներկայացված է ժամանակակից ինֆլուենսինգի նախատիպը, թե ինչպես է հասարակությունը հետևում մեծ ազդեցություն ունեցող մարդկանց և գնումներ կատարում։ Սակայն միևնույն ժամանակ ֆիլմում ցուցադրվում է նաև մարքեթինգի բացասական կողմը, թե ինչպես են դառնում գովազդի ու մարքեթինգի զոհ։


Մի՛ թերագնահատեք մարքեթինգի դերը. մարքեթինգի և գովազդի ազդեցությունը շատ մեծ է սպառողների վարքագծի վրա։ Ձեր սպառողներին կարող եք դրդել ավելի շատ գնումներ կատարել, երբ ավելի լավ իմանաք սպառողների խնդիրները ու ցանկությունները՝ խորապես բացահայտելով նրանց հոգեբանությունը և վարքագիծը։

Տարածել հոդվածը
facebook
twitter
linkedin
messeng icon Մեկնաբանություններ
հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն գրանցված լինելու դեպքում
Գործընկերներ
close-green
error
Ջնջել հաշիվը
Դուք իսկապե՞ս ցանկանում եք ջնջել Ձեր հաշիվը
close-green
error
Հրաժարվել անդամակցությունից
Դուք իսկապե՞ս ցանկանում եք հրաժարվել Ակբա բիզնես ակումբի անդամակցությունից։
close-green
exclamation
Ափսոս
Ձեր անդամակցությունը դադարեցված է:
close-green
exclamation
Ափսոս...

Դասընթացի գրանցման տեղերը սպառվել են։ Կսպասենք Ձեզ մեր հաջորդ դասընթացներին։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հատուկ առաջարկներից կարող են օգտվել միայն Բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Տվյալ բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված իրավաբանական անձանց համար:

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Հաշվիչներից օգտվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացներին հետևել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Բիզնես ակումբի հայտ կարող են լրացնել միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

«Գտնել գործընկեր» բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված իրավաբանական անձանց համար։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Դասընթացին գրանցվել կարող են միայն կայքում գրանցված իրավաբանական անձինք։

close-green
exclamation
Դուք ունեք ակտիվ հայտ

Ձեր հայտը դիտարկում է բանկի կողմից

close-green
exclamation
Ափսոս

Ձեր հաշիվը ջնջված է:

close-green
exclamation
Շնորհակալություն

Դուք հաջողությամբ խմբագրեցիք Ձեր տվյալները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Տվյալ բաժինը հասանելի է միայն կայքում գրանցված անձանց համար:

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Հետաքրքրե՞ց

Միջոցառմանը գրանցվել կարող են միայն բիզնես ակումբի անդամները։

close-green
exclamation
Էջը հասանելի չէ

Հոդվածը կարող եք գնահատել և մեկնաբանել միայն կայքում գրանցված լինելու դեպքում

close-green
exclamation
Ձեռք բերեք նոր գործընկերներ

«Գտնել գործընկեր» Էջ մուտք գործելու համար լրացրեք բաժնի համար անհրաժեշտ տվյալները։